ՆՈՐԴ ՀՈԼԻՎՈՒԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՒ ՀՈԳԵՒՈՐ ՀՈՎԻՒ ՏԷՐ ՆԺԴԵՀ ՔԱՀԱՆԱՅ ՔԵՇԻՇԵԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԷՈՒԹԵԱՆ ԵՐԿՈՒ ՏԱՐԻՆ ՆՈՐԴ ՀՈԼԻՎՈՒԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՒ ՀՈԳԵՒՈՐ ՀՈՎԻՒ ՏԷՐ ՆԺԴԵՀ ՔԱՀԱՆԱՅ ՔԵՇԻՇԵԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԷՈՒԹԵԱՆ ԵՐԿՈՒ ՏԱՐԻՆ- Western Diocese of the Armenian Church

Contact Us: 818-558-7474

NEXT EVENT
28 March 2026
DEMIRGIAN SCHOLARSHIP.

ՆՈՐԴ ՀՈԼԻՎՈՒԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՒ ՀՈԳԵՒՈՐ ՀՈՎԻՒ ՏԷՐ ՆԺԴԵՀ ՔԱՀԱՆԱՅ ՔԵՇԻՇԵԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԷՈՒԹԵԱՆ ԵՐԿՈՒ ՏԱՐԻՆ
Published - 27 March 2026

Նորդ Հոլիվուդի համայնքի վերաձեւաւորման սկիզբը – Ապրիլ 10, 2024

Առաջին հոգեւոր արարողութիւնը - Դեկտեմբեր 15, 2024

Ներկայիս ս. պատարագներ են անցկացւում ամսուայ մէջ երկու անգամ դրոյթով, համայնքի Ֆրանչիսկեան Սուրբ Ջեյն եկեղեցում։

Կալիֆոռնիայում եւ ի մասնաւորի Լոս Անջելըսի շրջանում հայ համայնքի ստուարացմանը զուգահեռ, մեծանում են նաեւ հայութեան հոգեւոր պահանջմունքները։ Յընդառաջ այդ ձգտումների, Արեւմտեան թեմը, Բարեխնամ Առաջնորդ Գերշ. Տ. Յովնան Արք. Տէրտէրեանի առաջնորդութեամբ եւ տնօրինութեամբ, վերջին շրջանում ձեռնարկել է տարբեր համայքներում հոգեւոր կեանքի կազմակերպման գործնական քայլեր թէ՛ Նորդ Հոլիվուդում, թէ՛ շրջակայ մի շարք այլ ծուխերում։

Առաջնորդ Գերշ. Տ. Յովնան Արք. Տէրտէրեանի տնօրինութեամբ եւ 2024 թ. Ապրիլ 10-ի որոշումով՝ Նորդ Հոլիվուդի հոգեւոր Մատակարար նշանակուեց Արժ. Տէր Նժդեհ Քհնյ. Քեշիշեանը, որ նաեւ Ս. Ղեւոնդեանց Մայր Տաճարի օգնական հովիւն է։

Յետագայ կարճ ժամանակամիջոցում համայնքում ձեւաւորուեց Առաջնորդ Սրբազանի խորհրդատու մարմին, ձեռնարկուեցին առաջին անհրաժեշտ քայլերը։ Ապրիլի 25-ին Bellair Hall սրահում կայացաւ անդրանիկ հանդիպումը համայնքի բնակիչների եւ Առաջնորդ Սրբազանի եւ Հոգեւոր Հովիւի հետ, որին մասնակցում էին խորհրդատու մարմնի անդամները, համայնքի բազմաթիւ բնակիչներ։ Ելոյթներում նշւում էր, որ այս նախաձեռնութիւնը խիստ սպասուած է եւ ճիշտ ժամանակին, քանզի հայ կեանքը մեր եկեղեցու շուրջը կազմակերպելու ձգտումները հասունացել են Նորդ Հոլիվուդում։ Ներկաները հնարաւորութիւն ունեցան ունկնդրելու Արեւմտեան թեմի Առաջնորդ Յովնան Արք. Տէրտէրեանի խօսքը եւ իրենց հարցերն ուղղելու Առաջնորդ Սրբազանին, որոնք վերաբերում էին հոգեւոր կեանքի կազմակերպման, եկեղեցու հիմնադրման խնդիրներին։

Առաջնորդ Սրբազանի հրաւէրով ներկաները ծանօթացան խորհրդատու մարմնի անդամների հետ։

Յետագայ ամիսներն անցան Տէր Նժդեհի ձեռնարկած կազմակերպական քայլերով, մասնաւորապէս 2024 թ. մայիսի 31-ին տեղի ունեցաւ Տիկնանց միութեան անդրանիկ նիստը։ Տիկնանց միութեան, Խորհրդատու մարմնի եւ Նորդ Հոլիվուդի հայորդիների ջանքերով համայնքը յուլիսի 11-ին մասնակցութիւն ունեցաւ Գլենդէլում անցկացուող Վարդավառի տօնահանդէսին, օգոստոսի 18-ին Նորդ Հոլիվուդի Magnolia Park-ում կազմակերպուեց «Հայկական խաղողի տօնահանդէս» (Armenian Grape Festival)։ Վերջինին ներկայ էին նաեւ Լոս Անջելըսի քաղաքապետարանի պաշտօնեաներ եւ բազմաթիւ հաւատացեալներ։  

Հոկտեմբեր 7-ին խորհրդատու մարմնի ժողովին նախագահեց Առաջնորդ Գերշ. Տ. Յովնան Արք. Տէրտէրեանը, քննարկուեցին համայնքի կազմակերպական հարցեր։

2024 թ. դեկտեմբեր 15-ին, նախապէս ծրագրուած ընթացակագին համապատասխան, համայնքի Սուրբ Ջեյն Ֆրանչիսկեան եկեղեցում կատարուեց առաջին հոգեւոր արարողութիւնը՝ Կիրակնօրեայ աղօթքը, մասնակցութեամբ Արեւմտեան թեմի առաջնորդական փոխանորդ Հոգշ. Տ. Երեմիա Վրդ. Աբգարեանի, համայնքի մատակարար հովիւ Տ. Նժդեհ Քհնյ. Քեշիշեանի, Ծխական խորհրդի անդամների ու հաւատացեալների բազմութեան։ Իր ողջոյնի խօսքն ասաց Սուրբ Ջեյն եկեղեցու հիւրընկալ Հովիւ՝ Հայր Սանթին։

Յետագայ բոլոր արարողութիւններն անց են կացւում նոյն՝ Սուրբ Ջեյն Ֆրանչիսկեան եկեղեցու հարկի ներքոյ։

2025 թ. Յունուարի 5-ի երեկոյեան կատարուեց Ճրագալոյցի տօնական ս. Պատարագ և Ջրօրհնէք, պատարագիչ՝ Տ. Նժդեհ Քհնյ. եշիշեան, Խաչքաւոր՝ Առաջնորդի խորհրդատու մարմնի ատենապետ Տիար Մանուկ Խաչատրեան։

Յաջորդող շրջանում ս. պատարագներ մատուցուեցին ամսական դրոյթով, 2025 թ. գարնանից ի վեր՝ ամսական երկու անգամ դրոյթով։ Խորհրդատու մարմնի ժողովներն անցկացւում են ամէն ամսուայ առաջին երկուշաբթի օրը։

2025 թ. յունիսին հիմնադրուեց Հիւրընկալ Տիկնանց միութիւնը, որի ջանքերով կազմակերպւում է Սիրոյ Ճաշը պատարագների աւարտին։

2025 յուլիսի 27-ին, խորհրդատու մարմնի անդամները, մատակարար հովիւ Տ. Նժդեհ Քհնյ. Քեշիշեանի եւ ատենապետ Մանուկ Խաչատրեանի գլխաւորութեամբ, ներկայ եղան Նորդ Հոլիվուդի կաթողիկէ Սուրբ Ջեյն եկեղեցու հոգեւոր հովիւ Հայր Սանթի Սցիբիլայի ծննդեան 50-ամեայ յօբելեանի արարողութեանը։ Տէր Նժդեհը յօբելեարին յանձնեց Յովնան Սրբազանի խոհրդանշական նուէրը։

Նոյեմբեր 20-ին մեկնարկեցին Քրիստոնեական դասընթացները, որոնք վարում է հոգեւոր հովիւ Տէր Նժդեհ Քահանան, ամսական 2 դասընթացներով։

2025 Դեկտեմբեր 7-ին Նորդ Հոլիվուդի հայ համայնքն ընդունեց Առաջնորդի հովուական այցը։ Յընթացս ս. պատարագի Յովնան Սրբազանը քարոզեց ներկայ հաւատացեալներին՝ մասնաւորապէս խօսելով սեփական եկեղեցի ունենալու կարեւորութեան մասին։

Դեկտեմբերի 21-ին Առաջնորդ Սրբազանի կողմից Խորհրդատու մարմնի ատենապետ Մանուկ Խաչատրեանին շնորհուեց HYE SPIRIT պատուոգիր եւ շքանշան։ Այն պատարագից յետո յանձնեց Տէր Նժդեհը։

Նոյն օրը Դեկտեմբեր 21-ին յայտարարուեց համայնքի Կիրակնօրեայ դպրոցի հիմնադրութեան մասին, դասերն անցկացւում են ամսական երկու անգամ, պատասխանատու և ուսուցչուհին է Գոհար Մխէեան։

Մարտի 5-ին հիմնադրուեց համայնքի երիտասարդաց միութիւնը, պատասխանատու՝ Ռազմիկ Սարկաւագ Գևորգեան, պիտի ունենան ամսական երկու հանդիպում։

Անցնող շրջանում համայնքում կազմակերպուել են նաեւ Մանուկների օրուան նուիրուած միջոցառում եւ մանուկների օրհնութեան կարգ, հայրերի օրհնութեան կարգ, պատրաստուել է համայնքի ձեւաւորման 1-ամեակի մասին պատմող բրոշիւր։ Հոգեւոր հովիւ Տէր Նժդեհ Քհնյ. Քեշիշեանն ունեցել է մի շարք հանդիպումներ համայնի զանազան կազմակերպութիւններում, տարեցների տներում, հիւանդանոցներում եւ այլն։

Ներկայիս համայնքում շարունակւում են արարողութիւնները եւ ս. պատարագները՝ ամսական երկու անգամ պարբերականութեամբ, որոնց մասնակցում են տասնեակ հաւատացեալ հայորդիներ, ս. պատարագներից յետոյ ունենալով խոկումի եւ հիւրասիրութեան առիթներ։

Դիւան Նորդ Հոլիվուդի Խորհրդատու մարմնի

Մարտ 10, 2026

Print